ՆԱՍԱ-ն ցույց է տվել գիտնականների երբևէ տեսած ամենահեռավոր միայնակ աստղը
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությանը՝ ՆԱՍԱ-ին, պատկանող «Հաբլ» գերհզոր տիեզերական աստղադիտակին հաջողվել է ֆիքսել երբևէ գիտնականների տեսած ամենահեռավոր միայնակ աստղը՝ «Իկառուս»-ը (գիտական անվանումը՝ MACS J1149+2223 Lensed Star 1), որը, ի դեպ, գերնոր աստղ չէ:
Ինչպես նշում է The Guardian-ը, աստղը գտնվում է Երկրից ավելի քան 9 մլրդ լուսային տարի հեռավորության վրա: Դա նշանակում է, որ «Իկառուս»-ի լույսը մեր մոլորակ է հասնում 9 մլրդ լուսային տարվա ընթացքում:
Գիտնականները բացատրում են, որ, փաստացի, աստղագետներին հաջողվել է ստանալ աստղի այն պատկերը, որով այն գոյություն է ունեցել միլիարդավոր տարիներ առաջ:
Հայտնի է, որ «Իկառուս»-ը հայտնաբերվել է 2016թ.:










