Աճուրդի է հանվել Lamborghini Diablo մոդելի «ամենավայրի» տարբերակը (լուսանկար)
Կանադական RM Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել 80 օրինակով թողարկված Lamborghini Diablo GT սուպերքարերից մեկը, որի վազքը ներկա պահին կազմում է 276 կմ:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մեքենան կվաճառվի մայիսին Մոնակոյում: Վաճառվող մեքենայի նկարագրության մեջ ասվում է, որ GT-ն Diablo-ի բոլոր տարբերակներից ամենավայրին է: Այն տվյալ խմբաքանակի 12-րդ կուպեն է, որի վազքը նվազագույնն է մյուս բոլոր մոդելներից:
Սեփականատիրոջ մասին տեղեկություն չի նշվում: Մեքենայի կողմնորոշիչ գինը նույնպես չի հաղորդվում:
Այս մոդելի GT տարբերակը ներկայացվել է 1999-ին: Այն զինվել է 6 լիտր ծավալային V12 շարժիչով, որը 583 ձիաուժ հզորություն է զարգացնում: Հետնաքարշակ կուպեն համալրվել է 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով:











