Նորաստեղծ սարքը հաշված րոպեների ընթացքում արդուկում է հագուստը (տեսանյութ)

23:47 • 04.04.18

Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ տեսանյութով անդրադարձել է մի սարքի, որն իսկական փրկություն է տնային գործերի ծանր բեռի տակ ճկված կանանց, ինչպես նաև միայնակ ապրող տղամարդկանց համար:

925 դոլար արժողությամբ սարքը հաշված րոպեների ընթացքում արդուկում է լվացած հագուստը: Այն 95%-ով խնայում է արդուկի վրա ծախսվող ժամանակը:

Սարքի առավելություններից մեկն այն է, որ դրանում կարելի է միանգամից 12 կտոր հագուստ կախել արդուկման համար: Դրանցից յուրաքանչյուրը կարգի բերելու համար մեքենայից պահանջվում է 3 րոպե:

Սարքի աշխատանքի մյուս նրբություններին կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում.

 

Նորաստեղծ սարքը հաշված րոպեների ընթացքում արդուկում է հագուստը (տեսանյութ)