ՆԱՍԱ-ն ցուցադրել է Արեգակի մագնիսական դաշտի ուժային գծերի տատանումները (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Արեգակնային դինամիկայի աստղադիտարանը (Solar Dynamics Observatory) Helioviewer սարքի միջոցով նկարահանել է Արեգակի մագնիսական դաշտի ուժային գծերի տատանումները:
Ինչպես նշվում է գործակալության կայքում, տեսանյութը նկարահանվել է 2018 թվականի մարտի 27-ին ու 28-ին. մինչ այդ աստղն ուժեղ ակտիվություն չի դրսևորել:
Մասնագետները մանրամասնել են, որ մոտ ժամանակներս կպարզվի՝ արդյոք այս տատանումները մագնիսական փոթորիկներ կառաջացնեն:
Here come the plumes! After days with no visible active regions on the Sun, numerous arches of bright, magnetic field lines were captured rotating into view from Mar. 27-28 by our @NASASun observatory. Take a look: https://t.co/abOrUszLoU pic.twitter.com/UWG5CUVtS1
— NASA (@NASA) 4 апреля 2018 г.










