ԱՄՆ-ում արհեստական ինտելեկտը կօգնի ոստիկաններին ամբոխի մեջ գտնել հանցագործին
Ամերիկյան ընկերությունների կողմից մշակվում են նորարարական տեխնոլոգիական մեթոդներ, որոնք հնարավորություն կտան ոստիկաններին հաշված վայրկյանների ընթացքում ամբոխի մեջ գտնել անհրաժեշտ, հետախուզման մեջ գտնվող մարդկանց, գրում է The Wall Street Journal-ը:
Աղբյուրը մանրամասում է, որ արհեստական ինտելեկտով գործող համակարգերը կկարողանան վերլուծել տեսողական տեղեկությունը, որն իրական ժամանակի ռեժիմում կփոխանցվի փողոցում տեղադրված տեսանկարահանման խցիկներից ու ոստիկանների մոտ եղած տեսախցիկներից:
Նշվում է, որ նոր համակարգը կարող է պատրաստ լինել արդեն ընթացիկ տարում: Այն կօգնի գտնել ոչ միայն հանցագործներին, այլև կորած երեխաներին:










