Lotus «կատարելագործված» սպորտային մեքենա է ներկայացրել՝ կոլեկցիոներների համար (լուսանկարներ)

23:58 • 05.04.18

Մեքենաշինական Lotus ընկերությունը ներկայացրել է Exige սպորտային մոդելի հատուկ տարբերակը՝ Cup 430 Type 25-ը:

Ինչպես գրում է motor.ru-ն, նորույթն ավտոարտադրողն անվանում է մոդելի «ամենակատարյալ տարբերակը», որը նախատեսված է իրական կոլեկցիոներների համար: Նախատեսվում է այն թողարկել 25 օրինակով:

Մեքենան հասանելի կլինի կանաչ և սպիտակ գույներով: Սպորտային մեքենան համալրված է 430 ձիաուժ հզորությամբ, 3.5 լիտր ծավալային, 6 մխոցային շարժիչով, որն աշխատում է 6 աստիճան փոխանցման տուփի հետ միասին:

Մեքենան ձեռք բերել հնարավոր կլինի միայն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում: Մեքենայի արժեքը 110 000 ֆունտ ստերլինգ է:


 

Lotus «կատարելագործված» սպորտային մեքենա է ներկայացրել՝ կոլեկցիոներների համար (լուսանկարներ)