Koenigsegg-ն ավարտել է ռեկորդակիր Agera RS հիպերքարի արտադրությունը (լուսանկարներ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Koenigsegg ընկերությունն ավարտել է Agera RS հիպերքարի արտադրությունը, գրում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը 5 ռեկորդ սահմանած մեքենայի մասին է:
Նշվում է, որ Koenigsegg-ն Agera RS մոդելից արտադրել է 25 օրինակ: Վերջին նմուշը հավաքվել է մի քանի օր առաջ: Այն համալրված է 1176 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով:
Ինչ վերաբերում է Agera-ի ամբողջական շարքին, ապա դրա արտադրությունը դեռևս չի դադարեցվել:
Նշվում է, որ հետագայում Koenigsegg-ը մտադիր է կենտրոնանալ Regera սուպերհիբրիդի արտադրության վրա:














