Պերուում նոր գեոգլիֆներ են հայտնաբերվել (տեսանյութ)

13:33 • 06.04.18

Պերուում հնագետները 50 նոր գեոգլիֆ են հայտնաբերել Նասկայի բարձրավանդակում, ընդ որում՝ նոր գեոգլիֆներն ավելի հին են, քան արդեն հայտնի պատկերները: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

Գեոգլիֆները հողի վրա արված նախշերն են, որոնք հաճախ այնքան մեծ են, որ տեսանելի են միայն օդից: Նասկայի գեոգլիֆները գծերի, երկրաչափական պատկերների ու մարդու և կենդանիների պարզագույն ֆիգուրների խումբ են: Առաջին անգամ այս գեոգլիֆները նկատվել են 1939 թվականին՝ չնայած դրանց տարիքը, հետազոտողների եզրակացությունների համաձայն, մոտ 2 հազար տարի է:

Գիտնականների մեծամասնության ենթադրությամբ՝ ֆիգուրները ստեղծել է Մասկա քաղաքակրթությունը (ծաղկում է ապրել մ. թ. ա. 100-մ. թ. 800 թվականներին), չնայած մի շարք մասնագետներ համաձայն չեն այս կարծիքի հետ:

Նշվում է, որ միևնույն ժամանակ բաց գեոգլիֆներից որոշները պատկերային ոճով Պարակաս մշակույթին բնորոշ պատկերներ են հիշեցնում. այս քաղաքակրթությունը գոյություն է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 750-100 թվականներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր գեոգլիֆները, որոնցից շատերը պատկերում են Պարակաս մշակույթի ռազմիկներին, հայտնաբերվել են լուսանկարչական ապարատներով ու 3D սքաներներով համալրված անօդաչու սարքերի միջոցով: Հողի էրոզիայի հետևանքով պատկերներն այնքան հստակ չէին, որքան Նասկայի հայտնի գծերը, ահա թե ինչու դրանք բարդ է եղել նկատել օդից:

 



Պերուում նոր գեոգլիֆներ են հայտնաբերվել (տեսանյութ)