Համացանցում հրապարակվել է OnePlus 6 նորագույն սմարթֆոնի «կենդանի» լուսանկարը

23:43 • 06.04.18

Համացանցում հրապարակվել է OnePlus 6 առաջադեմ սմարթֆոնի «կենդանի» լուսանկարը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, լուսանկարում գաջեթը պատկերված է դիմացի կողմից, այնպես որ հնարավոր է ուսումնասիրել սմարթֆոնի դիզայնը:

Վերջերս ևս մեկ լուսանկար էր հրապարակվել սմարթֆոնի դիմային մասից, սակայն դրանում մի հատվածն էր միայն երևում:

Ինչպես նշվում է, գաջեթի հիմնական առանձնահատկություններից մեկը դիմացի վահանակը գրեթե ամբողջությամբ զբաղեցնող էկրանն է, ինչպես և iPhone X-ի մոտ:

Ակնկալվում է, որ գաջեթը կհամալրվի Snapdragon 845 պրոցեսորով, 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցվող հիշողությամբ:

 

 

Համացանցում հրապարակվել է OnePlus 6 նորագույն սմարթֆոնի «կենդանի» լուսանկարը