Գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից բաբախող մարդկային սրտամկան են աճեցրել (տեսանյութ)

10:09 • 07.04.18

Կոլումբիայի համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է ցողունային բջիջներից բաբախող մարդկային սրտամկան աճեցնել, գրում է The Daily Mail-ը՝ նկատելով, որ այն գործում է հասուն մարդու սրտի պես:

Աղբյուրն ընդգծում է, որ եթե բնական պայմաններում 9 ամիս է պահանջվում, որ մայրական արգանդում գտնվող պտղի սիրտը զարգանա, ապա ցողունային բջիջների դեպքում բաբախող սիրտն աճում է ընդամենը 4 շաբաթում:

Թեև գիտնականներին նախկինում էլ էր հաջողվել ցողունային բջիջներից սրտամկան աճեցնել, սակայն սա առաջին դեպքն է, երբ այն բաբախում է:

Գիտնականների կարծիքով՝ սա նշանակալի ձեռքբերում է: Նրանք մանրամասնել են, որ նման արդյունքի հասնելու համար օգտագործել են զարգացման վաղ շրջանում գտնվող ցողունային բջիջներ, քանի որ դրանք ավելի հեշտ են կառավարվում: Սրտի հյուսվածքների զարգացումն արագացնելու համար մասնագետներն էլեկտրական իմպուլսներ են հաղորդել դրան:

 

Գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից բաբախող մարդկային սրտամկան են աճեցրել (տեսանյութ)