Կանադայում բժիշկն արտամարմնային բեղմանվորման համար օգտագործել է սեփական սերմնահեղուկը

16:40 • 07.04.18

Արտամարմնային հղիության հարցերով կանադացի մասնագետ Նորման Բարվինը հայտնվել է սկանդալի կիզակետում, քանի որ պարզվել է, որ իրեն դիմած կանանց նա բեղմնավորել է՝ օգտագործելով իր իսկ սերմնահեղուկը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Բարվինն առանց կանանց ու նրանց ամուսիննների իմացության ապօրինաբար հղիացրել է 11 կնոջ: Այս մասին պարզվել է միայն այն ժամանակ, երբ նրան դիմած զույգերից մեկը հայտնաբերել է, որ իրենց դստեր բեղմնավորման համար չի օգտագործվել հոր սերմնահեղուկը:

Բժշկի դեմ ներկայացված հայցից հետո սկսվել է լայնածավալ հետաքննություն, որի շրջանակում ավելի 150 մարդ խոստովանել է, որ նմանատիպ կասկածներ ունի բժշկի նկատմամբ:

Արդյունքում ԴՆԹ-ի անլիզներից հայտնի է դարձել, որ արտամարմնային բեղմնավորման համար բժշկին դիմած անձանցից 11-ի երեխաների հայրը հենց Բարվինն է:

Բացի այդ, ԴՆԹ անալիզի արդյունքում պարզվել է, որ Բարվինի օգնությամբ բեղմնավորված երեխաներից 51-ի ԴՆԹ-ն որևէ նմաություն չունի իրենց հայրերի ԴՆԹ-ների հետ: Սա նշանակում է, որ բժիշկն այլ մարդու սերմնահեղուկ է օգտագործել:

 

Կանադայում բժիշկն արտամարմնային բեղմանվորման համար օգտագործել է սեփական սերմնահեղուկը