ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերի հյուսիսային կիսագունդը

14:42 • 09.04.18

Համացանցում հրապարակվել է Յուպիտեր մոլորակի հյուսիսային կիսագնդի լուսանկարը, որն արել է Յունոնա տիեզերական սարքը: Լուսանկարը հրապարակվել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի կայքում:

Յունոնա սարքը լուսանկարն արել է ապրիլի 1-ին՝ մոլորակի հետ մերձենալու ժամանակ: Լուսանկարահանման ժամանակ սարքը գտնվել է Յուպիտերի ամպերի գագաթնակետից 12 326 կիլոմետր բարձրության վրա:

Մինչ Յունոնան՝ Յուպիտերի ուղեծրի վրա աշխատել է Galileo զոնդը:

Սարքը Յուպիտերի ուղեծիր է հասել 2016 թվականի հուլիսի 4-ին:

 

 

Jupiter

 




 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերի հյուսիսային կիսագունդը