YouTube-ին մեղադրել են երեխաների մասին գաղտնի տվյալներ հավաքելու համար
ԱՄՆ-ում իրավապաշտպան կազմակերպությունները Դաշնային առևտրային հանձնաժողով բողոք են ուղարկել YouTube տեսահոսթինգի դեմ, հայտնում է CNN-ը:
Ինչպես հաղորդվում է, Google-ի դուստր ընկերությանը մեղադրում են 13 տարեկանից ցածր անձանց մասին անօրինական կերպով տեղեկություններ հավաքելու համար: Այդկերպ խախտվում է համացանցում երեխաների գաղտնիության պաշտպանության մասին օրենքը (Children's Online Privacy Protection Act — COPPA):
YouTube-ը գաղտնի տեղեկություն է հավաքում ալիքների բաժանորդների մասին, այդ թվում՝ երեխաների՝ չստանալով դրա համար նրանց ծողների համաձայնությունը:
Հանձնաժողով ներկայացված բողոքում նշվում է, որ մի քանի տարվա ընթացքում խախտվել է ավելի քան 23 միլիոն երեխայի իրավունք: Բացի այդ, պահանջ է առաջադրվել Google-ին տուգանել առնվազն 41 միլիոն դոլարով:
«Google-ը մեծ շահույթներ է ստանում YouTube-ում երեխաների մասին անձնական տվյալներ հավաքելուց և օգտագործելուց: Այդ անօրինական գործողությունը տեղի է ունենում արդեն երկար տարիներ և անդրադառնում է ԱՄՆ-ում տասնյակ միլիոնավոր երեխաների վրա»,- ասված է բողոքում:










