Բրիտանացի հնագետը բացահայտել է Սթոունհենջի կառուցման  գաղտնիքներից մեկը

23:33 • 10.04.18

Հսկայական քարերի մի մասը, որոնցից կառուցված է Սթոունհենջը, կարող էր մեգալիթյան հսկա կառույցի շինարարության վայրում գտնված լինել համալիրի կառուցումից շատ ավելի շուտ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական աղբյուրը:

Ավելի վաղ կարծում էին, որ Սթոունհենջի կառուցման համար օգտագործված բոլոր քարերը բերվել են Մալբորո Դաունսից, որը գտնվում է մեգալիթյան կառույցից 32 կմ հեռավորությամբ: Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում բացատրել, թե ինչու շինության հեղինակները կոթողն այնտեղ չեն կառուցել, որտեղ սկզբնապես գտնվել են քարերը:

Բրիտանացի հնագետ Մայք Փիթսը ենթադրել է, որ երկու չմշակված քարն սկզբնապես հենց այնտեղ են գտնվել, որտեղ արդյունքում կառուցվել է Սթոունհենջը: Այդ վարկածը հիմնվում է նրա վրա, որ քարերի կողքին փոսեր են հայտնաբերվել, որոնք չափսերով համապատասխանում են այդ քարերին:   

 
 

 

 

Բրիտանացի հնագետը բացահայտել է Սթոունհենջի կառուցման  գաղտնիքներից մեկը