Facebook-ը թույլ է տալիս ստուգել՝ արդյոք ձեր անձնական էջի տվյալները փոխանցվել են Cambridge Analytica-ին
Աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Facebook-ը, գործարկել է նոր հավելված, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ստուգել, թե արդյոք նրանց էջի անձնական տվյալները փոխանցվել են բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությանը:
The Daily Mail-ը հիշեցնում է, որ 2.2 մլրդ օգտատեր ունեցող Facebook-ը հայտնվել է խոշոր սկանդալի կիզակետում, քանի որ պարզվել է, որ ընկերությունը ավելի քան 50 մլն օգտատիրոջ անձնական տվյալներ է փոխանցել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ համագործակցող բրիտանական Cambridge Analytica ընկերությանը:
Այժմ ընկերությունը փորձում է սկանդալի ֆոնին շահել օգտատերերի վստահությունը՝ չնայած որ բազմաթիվ օգտատերեր որոշել են ապահավության նկատառումներից ելնելով՝ ջնջել իրենց ֆեյսբուքյան էջերը:
Facebook-ը հայտնել է, որ Cambridge Analytica-ին փոխանցված տվյալների մեծ մասը պատկանել է ԱՄՆ-ում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում ու Մեծ Բրիտանիայում բնակվող օգտատերերին:
Դրանից հետո ընկերության հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրապարակավ ներողություն է խնդրել:










