Apple-ը 2017-ին 11.6 մլրդ դոլար է ծախսել գիտական հետազոտությունների բնագավառում

23:52 • 10.04.18

Համացանցում հրապարակվել է ընկերությունների ցանկը, որոնք գիտական հետազոտությունների ոլորտում ներդրումներ են կատարել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ Apple-ը եզրափակում է առաջատար հնգյակը:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան 2017-ին 11.6 մլրդ դոլար է ներդրել գիտական հետազոտությունների բնագավառում: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի այս ոլորտում կատարված ներդրումների ծավալը կազմում է 76 մլրդ դոլար:

Ներդրում կատարելու առումով առաջատարներն են Amazon, Alphabet, Intel, Microsoft և Apple ընկերությունները: Amazon-ը 22.6 մլրդ դոլար է ծախսել ոլորտի հետազոտությունների համար:

 

 

 

 

 

Apple-ը 2017-ին 11.6 մլրդ դոլար է ծախսել գիտական հետազոտությունների բնագավառում