Իլոն Մասկը ցուցադրել է դեպի Մարս թռիչքի համար նախատեսված տիեզերանավի «կորիզը» (տեսանյութ)
Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է դեպի Մարս մոլորակ թռիչքի համար նախատեսված Big Falcon Rocket (BFR) տիեզերանավի «կորիզը»:
Ինչպես նշում է space.com կայքը, ամերիացի միլիարդատիրոջ ընկերությունը կառուցում է այնպիսի տիեզերանավ, որը կկարողանա մարդկանց «Կարմիր մոլորակ» ու Արեգակնային համակարգի այլ մոլորակներ հասցնել:
Առավելապես ածխածնային մանրաթելից կառուցվող տիեզերանավը կլինի բավականին մեծ, կունենա 106 մ բարձրություն: Ըստ նախնական տվյալների՝ այն կտեղավորի ավելի քան 100 մարդու և կկարողանա 150 տոննա բեռ բարձրացնել:
Հայտնի է, որ Կալիֆորնիա նահանգում կառուցվող տիեզերանավի փորձնական թռիչքը կարող է տեղի ունենալ 2019թ. առաջին կեսին:
Աղբյուրը մանրամասնում է, որ SpaceX-ը մտադիր է 21-րդ դարի 2-րդ կեսին Big Falcon Rocket-ի միջոցով 1 մլն բնակչությամբ քաղաք հիմնել Մարսի վրա:










