iOS-ի վերջին թարմացման պատճառով հազարավոր iPhone 8 սմարթֆոններ են արգելափակվել
Հազարավոր iPhone 8 սմարթֆոններ շարքից դուրս են եկել iOS 11 նոր օպերացիոն համակարգի վերջին թարմացման պատճառով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, պարզվել է, որ այն անհամատեղելի է iPhone 8-ի էկրանների հետ, որոնք վերանորոգվել են ընկերության ոչ պաշտոնական սպասարկման կենտրոններում:
Աղբյուրի տվյալներով՝ էկրանի փոփոխությունից հետո սարքը դադարում է արձագանքել մատով հպումներին: Ենթադրվում է, որ այդպիսով Apple ընկերությունը որոշել է թույլ չտալ սեփական արտադրության գաջեթների վերանորոգումը ոչ պաշտոնական սպասարկման կետերում:
Հաղորդվում է, որ էկրանի խափանումները 2000 iPhone վերադարձի պատճառ են դարձել: Սպասարկման կենտրոնների աշխատակիցները ենթադրում են, որ խափանման պատճառ են դարձել iPhone-ի յուրաքանչյուր էկրանում առկա չիպերը:
Մասնագետներն արդեն գտել են գաջեթները վերանորոգելու տարբերակը:










