ՆԱՍԱ-ն վիրտուալ էքսկուրսիա է անցկացրել Լուսնի մակերեսով (տեսանյութ)

15:26 • 11.04.18

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) վիրտուալ շրջագայության տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Լուսնի հայտնի լանդշաֆտները:

Ինչպես նշում է «РИА Новости»-ն, տեսանյութը բաղկացած է լուսանկարներից, որոնք արվել են Lunar Reconnaissance Orbiter տիեզերական ապարատի 9 տարվա աշխատանքի արդյունքում:

Նշվում է, որ տեսանյութը հրապարակվել է 4К թողունակությամբ, ինչը թույլ է տալիս դիտողներին մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ներկայացված տեղանքները:

«Ներկայացված տեղանքներից որոշները գտնվում են մոտակա կողմում և արդեն ծանոթ են թե՛ մասնագետներին, թե՛ Երկրից Լուսինը դիտել սիրողներին: Մյուսները հստակ երևում են միայն տիեզերքից», - նշել է ՆԱՍԱ-ի աշխատակից Էռնի Ռայթը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ լանդշաֆտների շարքում դիտման համար հասանելի է ամերիկյան Apollo-17 նավի վայրէջքի հարթակը և տիեզերագնացների ճանապարհի մի մասը՝ 1972 թվականին դեպի Լուսին կատարած եռօրյա ճանապարհորդության ժամանակ:

 

ՆԱՍԱ-ն վիրտուալ էքսկուրսիա է անցկացրել Լուսնի մակերեսով (տեսանյութ)