Apple-ը դադարեցնում է հնացած ծրագրերի սպասարկումը
Ամերկյան Apple ընկերությունն օգտատերերին 32-բիթային ծրագրերի սպասարկման մոտալուտ դադարեցման մասին տեղեկացնելու արշավ է սկսել:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը՝ հղում անելով արտադրողի կայքին, սպասարկման դադարեցման համար հստակ ամսաթվեր չեն նշվում:
Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ ժամանակակից պահանջների համաձայն՝ Mac մոդելի բոլոր համակարգիչները համալրված են 64-բիթային պրոցեսորներով: Ինչ վերաբերում է macOS-ին, այն հարմարեցված է 64-բիթային հավելվածներով աշխատելուն:
Հնացած ծրագրերի սպասարկման մոտալուտ դադարի մասին ծանուցումներն սկսել են ուղարկվել այսօրվանից: Այն հիմնականում նախատեսված է անհատական համակարգիչների ծրագրավորողների համար:










