Կանադական արկտիկ արշիպելագի սառցաշերտի տակ աղի լճեր են հայտնաբերվել
Գիտնականները Կանադական արկտիկ արշիպելագի տարածքում լճեր են հայտնաբերել, որոնք կարող են նոր տեղեկություն հաղորդել Արեգակնային համակարգի սառցե աշխարհների մասին:
Ինչպես հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով Ալբերտայի համալսարանի հետազոտողների թիմի տվյալները, Կանադական արկտիկ արշիպելագում՝ սառույցի 500 մետր հաստությամբ շերտի տակ, երկու ստորգետնյա ջրամբար է հայտնաբերվել:
Այնտեղ ջրի առավելագույն ջերմաստիճանը հասնում է -10.5 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի, և լիճը պետք է շատ աղի լինի չսառչելու համար:
Նման սառը և աղի վիճակում է գտնվում Յուպիտերի արբանյակ Եվրոպայի ենթամակերեսային օվկիանոսը, որտեղ, գիտնականների կարծիքով, կյանքի գոյություն է հնարավոր:










