«Ռոսկոմնադզոր»-ը խնդրել է դատարանին անհապաղ արգելափակել Telegram-ը. դա կարող է տեղի ունենալ ապրիլի 13-ին
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» ծառայությունը խնդրել է Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանին անմիջապես արգելափակել Telegram-ը՝ կարգավորիչի հայցի բավարարման դեպքում: Այդ մասին հայտնում է meduza.io-ն:
«Տվյալ դատական գործը կապված է տեղեկատվության տարածման հետ, և քանի որ Telegram-ը չի տրամադրում հաղորդագրությունների ապակոդավորման բանալիները, մենք միջնորդում ենք անհապաղ իրականացնել դատական որոշումը հայցի բավարարման դեպքում»,- ասել է ծառայության ներկայացուցիչը:
Հայցի դիտարկումը նշանակված է ապրիլի 13-ին:










