Սուդանում ֆրանսիացի հնագետները հնագույն տեքստերի ու քարե տախտակների հավաքածու են հայտնաբերել (լուսանկարներ)

17:32 • 13.04.18

Սուդանում ֆրանսիացի հնագետները հնագույն տեքստերի ու քարե տախտակների հավաքածու են հայտնաբերել, որոնք գրված են հինավուրց քուշիթական լեզվով: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

Նշվում է, որ գտածոն 2.700 տարվա հնություն ունի:

Աղբյուրը մանրամասնում է, որ պեղումների վայրը գտնվում է Սեդեյնգա տեղանքում, որտեղ գտնվում են մ.թ.ա. 14-րդ դարին թվագրված տաճարի ավերակները: Այս տաճարը նվիրված էր Տիեին՝ եգիպտացի փարավոն Ամենհոտեպ Երրորդին: Մ.թ.ա. 7-րդ դարից այս տարածքը վերածվել է «մեռյալների քաղաքի». այն բաղկացած է 80 բուրգից և հարյուրավոր դամբարաններից:

Հինավուրց տեքստերը գտնվում են դամբարանների, ստելաների (սալաքարերի) և բարավորների վրա և գրված են մերոիտական լեզվով, որն օգտագործվում էր մոտավորապես մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 5-րդ դարը՝ Նուբիայում և Հյուսիսային Սուդանում:

Այս անհետացած լեզվով խոսում էր հինավուրց Քուշ թագավորության ժողովուրդը. Եգիպտոսը նվաճել է այն Թութմոս Առաջին փարավոնի օրոք: Մերոիտական այբուբենը ստեղծվել է հին եգիպտական այբուբենի հիման վրա, սակայն ոշոր գրառումներ մինչ օրս չի հաջողվել վերծանել ամբողջությամբ:

 

Սուդանում ֆրանսիացի հնագետները հնագույն տեքստերի ու քարե տախտակների հավաքածու են հայտնաբերել (լուսանկարներ)