Xiaomi-ն խաղային սմարթֆոն է թողարկել՝ հզոր պորցեսորով
Չինական Xiaomi ընկերությունը խաղային սմարթֆոն է թողարկել, որն ստացել է Black Shark անվանումը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, գաջեթի հիմնական յուրահատկությունը Shark GamePad խաղային վահանակի ապահովումն է: Նորույթն աշխատում է Snapdragon 845 հզորագույն պրոցեսրով և համալրված է 6-8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
Այլ բնութագրիչ հատկությունների մասին հայտնի է, որ սմարթֆոնի հիմնական տարբերակն ունի 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն, մինչդեռ առաջատար տարբերակը կունենա 8 ԳԲ և 256 ԳԲ հիշողություն՝ համապատասխանաբար:
Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը կրկնակի է լինելու և կունենա 12 և 20 Մպ, իսկ դիմացի տեսախցիկը՝ 20 Մպ կետայնություն:
Գաջեթների արժեքը կազմում է 480 դոլար հիմնական տարբերակի և 560 դոլար՝ առաջատար տարբերակի համար:










