Facebook-ը 2017 թվականին 9 միլիոն դոլար է ծախսել Ցուկերբերգի անվտանգության և գործնական ուղևորությունների համար
Ամերիկյան Facebook ընկերությունը մոտ 9 միլիոն դոլար է ծախսել 2017 թվականին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի անվտանգության ապահովման և գործնական ուղևորությունների համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Այդկերպ՝ ընկերության ղեկավարության անվտանգության ապահովման ծախսերն աճել են մոտ 50 տոկոսով՝ 2016 թվականի համեմատ: Այդ ժամանակ այդ գումարը կազմել է 5,8 միլիոն դոլար:
2015 թվականից ի վեր Ցուկերբերգի անվտանգության և ուղևորությունների ծախսերը կազմել են մոտ 20 միլիոն դոլար: Facebook-ում ընդգծել են, որ այդ ծախսերը պայմանավորված են Ցուկերբերգի «անձնական անվտանգության սպառնալիքների» հետ, որոնք առաջանում են այն պատճառով, որ նա հանդիսանում է ընկերության հիմնադիրը, նախագահն ու գլխավոր տնօրենը:
Նշվում է, որ հատկացումների 83 տոկոսը կապված է եղել անվտանգության, իսկ մյուս մասը՝ մասնավոր ինքնաթիռի անձնական օգտագործման հետ կապված ծախսերի հետ:
Նրա անվտանգության ծախսերը 2016-ի 4,9 միլիոն դոլարից 2017 թվականին հասել են 7,3 միլիոնի դոլարի:










