Հռոմի պապն օրհնել է «Ֆորմուլա Է»-ի մեքենաներից մեկը (լուսանկարներ)
Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն օրհնել է «Ֆորմուլա Է» (Formula E) ավտոմրցարշավի մեքենաներից մեկը, գրում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ «Ֆորմուլա Է»-ն բացառապես էլեկտրական մեքենաների մրցարշավ է:
Հայտնի է, որ այն անցկացվում է 2014թ. ի վեր: Ավտոսպորտի բազմաթիվ սիրահարներ այն չեն հավանում է՝ բողոքելով, որ էլեկտրական մեքենաները բավականաչափ արագընթաց չեն:
Աղբյուրը հավելում է, որ մեքենայի օրհնման արարողությունը տեղի է ունեցել Հռոմում:
![]()













