Google Play-ում կեղծ հակավիրուսային ծրագրեր են հայտնաբերել
Google Play հավելվածում 35 կեղծ հակավիրուսային ծրագրեր են հայտնաբերվել, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում Android-ի հիման վրա աշխատող սարքավորումներին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, վտանգավոր ծրագրերի բացահայտման մասին հայտնի են ESET հակավիրուսային ծրագրերի մշակմամբ զբաղվող միջազգային ընկերության փորձագետները:
Հայտնաբերված հակավիրուսները միայն անվտանգության տպավորություն են ստեղծում, իսկ իրականում օգտատերերին գովազդ են ցուցադրում և շեղում են նրանց աշխատանքի նմանակմամբ:
Փորձագետների կողմից ուսումնասիրված հավելվածները նմանակում են հակավիրուսային ծրագրի աշխատանքը:
Նշվում է, որ վտանգավոր հավելվածները հեռացվել են Google Play-ից մասնագետների հաղորդումից հետո: Սակայն հեռացման պահին շուրջ 7 մլն օգտատեր արդեն հասցրել էր ներբեռնել նման ծրագրեր:










