Գերմանացին ռեկորդ է սահմանել՝ էլեկտրական մոտոցիկլետով մեկ օրում 1113 կմ անցնելով  

23:20 • 16.04.18

Գերմանիայում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել 24 ժամում էլեկտրական մոտոցիկլետով հաղթահարած ամենաերկար տարածության առումով:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մոտոցիկլավար Ռեմո Կլավիտերը կարողացել է 1113.4 կմ տարածություն հաղթահարել: Ուղևորությունն իրականացվել է Zero DSR ZF14.4 մոտոցիկլետով, որը զինված է 70 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 18 կիլովատտ-ժամ հզորությամբ մարտկոցով, որը թույլ է տալիս առանց վերալիցքավորման մինչև 328 կմ տարածություն անցնել՝ 113 կմ/ժամ մշտական արագությամբ:

Ռեկորդ սահմանելու համար գերմանացին երթևեկել է նախապես մշակված երթուղով, որն անցնում է Բեռլինի և Նոյշտերլիցի միջև, որտեղ գտնվում է էներգիայի աղբյուրների վերականգնմամբ զբաղվող կազմակերպության կենտրոնակայանը:

Ուղևորության ողջ ընթացքից 9.5 ժամը ծախսվել է մարտկոցների վերալիցքավորման վրա: Ընթացքի միջին արագությունը կազմել է 46.4 կմ/ժամ: