Ամստերդամում ինքնասպանությունների համար նախատեսված մեքենայի նախատիպ է ներկայացվել

11:42 • 17.04.18

Ամստերդամում հուղարկավորության արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է ինքնասպանությունների համար նախատեսված մեքենայի նախատիպը, գրում է lenta.ru-ն:

Սարքը նախագծել են հոլանդացի դիզայներ Ալեքսանդր Բանինկն ու ավստրալացի ակտիվիստ Ֆիլիպ Նիչկեն, վերջինս երկար տարիներ պայքարել է էվթանազիայի օրինականացման համար:

Մեքենան կազմված է ներսում ազոտի բաքը ծածկող հիմքից և շարժական կապսուլից, ուր պետք է պառկի ինքնասպանը:

«Նա կզգա թեթևակի գլխապտույտ, իսկ հետո արագ կկորցնի գիտակցությունն ու կմահանա», - պատմել է սարքի հեղինակ Նիչկեն:

Նորամուծության հեղինակները հույս ունեն ավարտին հասցնել մեքենայի ստեղծման աշխատանքները մինչև այս տարվա վերջ:

Ցուցադրությանը ներկայացվել է միայն մեքենայի գծագիրը, ինչպես նաև վիրտուալ տուր, որը թույլ է տալիս ներկաներին պատկերացնել իրենց մեքենայի ներսում գտնվող անձի փոխարեն:

Ամստերդամում ինքնասպանությունների համար նախատեսված մեքենայի նախատիպ է ներկայացվել