«Одноклассники»-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

15:47 • 17.04.18

Ռուսական «Одноклассники» սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել։ Downdetector ծառայության տվյալներով՝ խնդիրները սկսվել են մոսկովյան ժամանակով ժամը մոտ 12:00-ին, հայտնում է life.ru-ն:

Սոցիալական ցանցի ներկայացուցիչները նշում են, որ անսարքությունները կապված են կայքի վրա աշխատանքների իրականացման հետ:

«Այժմ աշխատանքներ են տարվում կայքի վրա: Ժամանակավորապես կարող են խմբերում երևալ ոչ լիարժեք տվյալներ»,- հայտնել են սոցցանցի ներկայացուցիչները:

Նրանք նաև նշել են, որ կայքը շուտով կսկսի լիարժեք աշխատել:

«Одноклассники»-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել