Mercedes-AMG S63 և BMW M760i սեդանները մրցել են դրեգ-մրցավազքում (տեսանյութ)
Mercedes-AMG S63 և BMW M760i սեդանները Carwow ավտոկայքի նախաձեռնությամբ դրեգ-մրցավազքի ժամանակ մրցել են արագությամբ, ինչի վերաբերյալ համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Հայտնի է, որ Mercedes-AMG S63-ը համալրված է 4 լ աշխատանքային ծավալով, 612 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագության չափը 305 կմ/ժ է:
Ինչ վերաբերում է BMW M760i-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 6.6 լ աշխատանքային ծավալով, 610 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.7 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագության չափը 305 կմ/ժ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ BMW-ն 402 մետրոնոց վազքուղին անցել է 11.3 վայրկյանում՝ առաջ անցնելով Mercedes-ից:










