Ռուսաստանը պահանջել է App Store և Google Play խանութներից ջնջել Telegram հավելվածը
Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը App Store և Google Play հավելվածների խանութներին նամակ է հղել՝ պահանջելով հնարավորինս շուտ ջնջել Telegram մեսենջերը: Այս մասին հայտնում է РБК-ն՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Նամակի պատասխանը պետք է լինի Telegram հավելվածի հեռացումը: Ռոսկոմնադզորը պահանջում է դադարեցնել այդ հավելվածի տարածումը հնարավորինս կարճ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին «Ռոսկոմնադզորը» հայտարարել է Ռուսաստանի տարածքում Telegram հավելվածի ծառայության հասանելիությունն արգելափակելու գործընթացի մեկնարկի մասին:
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշմամբ՝ գերատեսչությունը պարտավորվում է սահմանափակել ինտերնետ-ռեսուրսների հասանելիությունը, որոնց աշխատանքն ապահովում է Telegram Messenger Limited Liability Partnership-ը:










