Ստեղծվել է առաջին էլեկտրական Ferrari-ն, որն արագությամբ գերազանցել է բազային մոդելին
Շատերին կարող է տարօրինակ թվալ էլեկտրական Ferrari-ի գոյության միտքը, սակայն Կալիֆոռնիայի բնակիչ Էրիկ Հաթչիսոնը երկարատև աշխատանքի արդյունքում կարողացել է վերափոխել Ferrari-ի շքեղ դասի սպորտային մեքենաներից մեկը:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, հազարավոր ժամեր տևած ձևափոխումների և վերանորոգման աշխատանքներից հետո ամերիկացին ստեղծել է առաջին էլեկտրական 1978 Ferrari 308 GTS մոդելը, որն, ինչպես պարզվում է, նաև ամենաարագն է:
Ամերիկացու խոսքով՝ վերփոխված մոդելն ու Ferrari 308 GTS-ի բազային տարբերակը մրցել են: Պրոֆեսիոնալ վարորդները մեքենաների արագությունը փորձարկել են միևնույն մրցուղու վրա: Գազով աշխատող սպորտային մոդելը մրցուղին հաղթահարել է 1.26 րոպեում, մինչդեռ էլեկտրական մոդելը 10 վայրկյանով առաջ է անցել:










