Նոր iPhone-ը երկու SIM քարտով տարբերակ կունենա. լրատվամիջոցներ

15:07 • 20.04.18

2018 թվականին թողարկվելիք բյուջետային iPhone-ը երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն կունենա: Այս մասին հետազոտական զեկույցում տեղեկացրել է վերլուծաբան Մին Չժի Կուոն, հաղորդում է Apple Insider-ը:

Նշվում է, որ այս տարբերակը սովորականից 100 դոլարով ավելի թանկ կլինի:

Ավելի վաղ Կուոն արդեն հայտնել է, որ 2018 թվականին Apple-ը երեք iPhone կթողարկի՝ այդ թվում LCD էկրանով բյուջետային հեռախոս, որի մասին էլ խոսքը գնում է:

Վերլուծաբանի հաղորդմամբ՝ SIM քարտի համար նախատեսված մեկ միակցիչով սմարթֆոնի բազային տարբերակը 550–650 դոլար կարժենա, իսկ երկու SIM քարտով տարբերակը՝ 650–750 դոլար: Ընդ որում՝ երկու SIM քարտով տարբերակում կբացակայի eSIM գործառույթը:

Նոր iPhone-ը երկու SIM քարտով տարբերակ կունենա. լրատվամիջոցներ