Google-ը ցանկանում է սեփական մեսենջերը ստեղծել
Google ընկերությունը նախատեսում է սեփական մեսենջերն ստեղծել՝ Chat անվանումով, որը Android համակարգով աշխատող սարքավորումներում կփոխարինի սովորական հաղորդագրություններին:
Ինչպես ներկայացնում է The Verge-ը, Chat մեսենջերն աշխատելու է Rich Communications Services հարթակով: Մեսենջերը գումար կգանձի հաղորդագրության ուղարկման ժամանակ պահանջվող տվյալների և ոչ թե հաղորդագրության արժեքի համար: Եթե հաղորդագրությունն ուղարկվի օգտատիրոջ, ում մոտ ներբեռնված չէ Chat-ը կամ ով օգտագործում է iOS օպերացիոն համակարգը, վերջինս սովորական տեքստային հաղորդագրություն կստանա:
Նշվում է, որ Chat-ը նման է iMessage-ին, որն Apple ընկերությունն առաջարկում է իր օգտատերերին: Սակայն ի տարբերություն iMessage-ի, Google-ի նորույթը կոդավորված չէ:










