ՆԱՍԱ-ն հրապարակել է Ծովածոց միգամածության ուշագրավ լուսանկարները

15:52 • 21.04.18

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է «Հաբլ» տիեզերական աստղադիտակի կողմից արված ուշագրավ լուսանկարներ, որոնք ներկայացնում են Աղեղնավորի համաստեղությունում գտնվող Ծովածոց միգամածությունը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարները հրապարակվել են «Հաբլ»-ի գործունեության 28-ամյակի կապակցությամբ:

Աստղադիտակն ուշագրավ կադրերը ֆիքսել է Wide Field Camera 3 տեսախցիկի միջոցով՝ փետրվարին: Լուսանկարներն արվել են ինչպես ինֆրակարմիր, այնպես էլ տեսանելի լույսի միջոցով: Հայտնի է, որ ինֆրակարմիր լույսն անցնում է տիեզերական փոշու ու գազի միջով՝ հնարավորություն տալով տեսնել երիտասարդ աստղերի ձևավորումը:

ՆԱՍԱ-ի պնդմամբ՝ Ծովածոց միգամածությունն ահռելի մեծություն ունի, դրա լայնությունը 55, իսկ բարձրությունը 20 լուսային տարի է: Այն Երկրից գտնվում է 4.000 լուսային տարի հեռավորության վրա:

Միգամածության մութ ամպերի կենտրոնում գտնվում է «Հերշել 36» վառ աստղը, որն իոնացնող ճառագայթման հիմնական աղբյուրն է միգամածության այս հատվածի համար: Այն Արևից 32 անգամ ավելի մեծ է:

Միգամածություն են անվանում հսկայական, տաք ու լուսարձակող գազային ամպերը: Դրանք համարվում են ամենագեղեցիկ տիեզերական երևույթներից մեկը: Միգամածությունում ակտիվորեն նոր աստղեր են ձևավորվում:

 
 

The NASA/ESA Hubble Space Telescope captured both visible light (left) and infrared (right) images of the Nebula Lagoon. Infrared images clear out all the cosmic clouds and gas, revealing the young stars forming in the stellar nursery 

Peaking out of the Lagoon Nebula is the Herschel 36 star, which is 32 times more massive than our sun. This photo is only about four light-years across, meaning it only captures a fraction of the nebula's full width, which is 55 light-years wide

ՆԱՍԱ-ն հրապարակել է Ծովածոց միգամածության ուշագրավ լուսանկարները