Գիտնականները պարզել են, թե որ գործոնն է մեծացնում Պարկինսոնյան հիվանդության զարգացման հավանականությունը
Գիտնականները պարզել են, որ ուղեղի թեթև ցնցումը կամ վնասվածքը մեծացնում է ապագայում Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, հետազոտությանն ավելի քան 300 000 տարեց մարդիկ են մասնակցել, որոնց տվյալներն ուսումնասիրել են 12 տարվա ընթացքում: Բժիշկները կարծում են, որ բացահայտված արդյունքները կիրառելի են տարբեր խմբի հիվանդների համար:
Պարզվել է, որ գլխի վնասվածք ունեցող մարդկանց 71 տոկոսի մոտ Պարկինսոնյան հիվանդություն է առկա, մինչդեռ մյուս բոլորի համար հիվանդության զարգացման վտանգը կազմում է 1-2 տոկոս: Ծանր վնասվածք ստացած անձանց մոտ հիվանդության զարգացման վտանգը կազմում է 83 տոկոս:
Նյարդաբանները պարզել են, որ գլխի տարբեր վնասվածքներ ստացած անձանց մոտ Պարկինսոնյան հիվանդությունն ի հայտ է գալիս ավելի վաղ, քան մյուսների մոտ:
Պարկինսոնյան հիվանդությունը դանդաղ զարգացող քրոնիկական նյարդաբանական հիվանդություն է: Ներկայում այն անբուժելի է համարվում:










