«Մտածում եմ այնտեղ գտնվող իմ բոլոր հայ եղբայրների ու քույրերի մասին». Ալեքսիս Օհանյանի գրառումը՝ ուղղված ցուցարարներին (լուսանկար)
Ամերիկաբնակ միլիոնատեր, Reddit սոցկայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել Հայաստանում հակակառավարական ցույցերի վերաբերյալ՝ հրապարակելով վերջին անգամ Երևան կատարած այցելության ժամանակ արված մի լուսանկար:
«Հրաշալի տեսարան՝ վերջին անգամ Երևան կատարած այցիցս. տեխնոլոգիական հայ ստեղծարարների նոր սերունդը «Թումո»-ում (ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-Tert.am): Երեք տարի անց, Հայաստանի երիտասարդությունն աննախադեպ թվաքանակով խաղաղ շարժում է կազմակերպում: Մտածում եմ այնտեղ գտնվող իմ բոլոր հայ եղբայրների ու քույրերի մասին: Ապահով եղեք: Չեմ համբերում՝ երբ եմ այս ամառ վերադառնալու»,-գրել է Օհանյանը:
Նշվում է, որ գրառումը հավանել է 4.000-ից ավելի մարդ:











