BMW-ն Պեկինում ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

13:05 • 25.04.18

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը Պեկինի միջազգային ավտոշոուի շրջանակում կազմակերպել է BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախնական օրինակի շնորհանդեսը:

Ինչպես նշում է motor.ru-ն, կոնցեպտի սերիական տարեբերակը շուկայում կհայտնվի 2020թ.՝ դառնալով  BMW-ի 5-րդ սերնդի էլեկտրականացված փոխադրամիջոցների առաջին մոդելը:

Հայտնի է, որ մեքենան ստեղծվել է ստանդարտ X3-ի հիմքով:

BMW iX3-ի էլեկտրական շարժիչի հզորությունը 272 ձիաուժ է: Այն մի լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 400 կմ: Դրա մարտկոցները լիցքավորվում են ընդամենը կես ժամում:

 

 

BMW-ն Պեկինում ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)