Nokia-ն սկսում է նորագույն շարքի X6 սմարթֆոնի թողարկումը

23:53 • 25.04.18

Համացանցում տեղեկություն է հայտնվել, որի համաձայն՝ Nokia-ն X-դասի նոր սմարթֆոնների արտադրություն է սկսում Չինաստանում:

Ինչպես հաղորդում է Tech Radar-ը, նորագույն հեռախոսը ստանալու է Nokia X6 անվանումը: Գաջեթի տեսքը ցուցադրող առաջին լուսանկարը հրապարակվել է չինական կայքերում: 

Ինչպես աղբյուրը նշում է, նորագույն գաջեթը արտաքինով բավականին նման է Apple-ի iPhone X մոդելին: Այն ներկայանում է 5.8 դյույմ անկյունագծով էկրանով, Carl ZEISS կրկնակի տեսախցիկով և մատնահետքերի սկաներով:   

Որոշ հաղորդումների համաձայն՝ այս շարքի բազային մոդելը կարող է համալրվել Snapdragon 636 պրոցեսորով և 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

 

Nokia-ն սկսում է նորագույն շարքի X6 սմարթֆոնի թողարկումը