Չինացիները փորձել են «կլոնավորել» 6 ակնանի Gelandewagen-ը (լուսանկարներ)
Չինական BAIC մեքենաշինական բրենդը Պեկինում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է 6 ակնանի BJ80 6x6 արտաճանապարհային մոդելը, որն արտաքուստ շատ նման է Mercedes-Benz G 63 AMG 6x6-ին:
Ինչպես նշում է motor.ru-ն, ի տարբերություն օրիգինալ մեքենայի՝ չինական տարբերակը համալրված է հիբրիդային ուժային համակարգով՝ բաղկացած 2.3 լ աշխատանքային ծավալով, 250 ձիաուժ հզորությամբ Saab բենզինային տուրբոշարժիչից, ինչպես նաև էլեկտրական շարժիչներից:
Ինչ վերաբերում է Mercedes-Benz G 63 AMG 6x6-ին, ապա այն համալրված է 5.5 լ աշխատանքային ծավալով, 544 ձիաուժ հոզորությամբ V8 երկտուրբո շարժիչով:













