«ԷկզոՄարս-TGO» զոնդն ստացել է Մարսի առաջին գունավոր լուսանկարները

18:56 • 27.04.18

Շվեյցարական «ԷկզոՄարս-TGO» զոնդը Երկիր է ուղարկել Մարսից ստացված առաջին գունավոր լուսանկարները:

Ինչպես նշում է Euromag-ը, լուսանկարներում պատկերված է սառույցով լի խառնարանը: Բեռնի համալսարանը գլխավորել է միջազգային թիմը, որը ստեղծել է Colour and Stereo Surface պատկերների մշակման համակարգը:

«Մենք տեսնում ենք խառնարանի 10 կմ ձգվող հատվածը: Կարծում ենք, որ սառույցի կողքին կարելի է նաև ամպեր տեսնել: Եթե դա այդպես է, ապա ամպերի տեղաշարժի արագությունն առաջին անգամ թույլ կտար խոսել քամու ուժի մասին», - հայտնում է փորձարարական ֆիզիկայի պրոֆեսոր և CaSSIS գիտահետազոտական խմբի ղեկավար Նիկոլաս Թոմասը:

«ԷկզոՄարս-TGO» առաքելությունը կարմիր մոլորակի մոտակա տարածք է հասել 2016-ի հոկտեմբերին:  

 

«ԷկզոՄարս-TGO» զոնդն ստացել է Մարսի առաջին գունավոր լուսանկարները