Հրապարակվել են Nokia X սմարթֆոնի առաջին «կենդանի» լուսանկարները
Համացանցում հրապարակվել են Nokia X սմարթֆոնի առաջին «կենդանի» լուսանկարները, որոնք տեղադրվել են չինական Weibo սոցցանցում:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ գաջեթի թողարկմամբ զբաղվում է HMD Global ընկերությունը: Սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է մայիսի 2-ին:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ մատնահետքերի սկաները տեղադրված է սմարթֆոնի հետևի վահանակի վրա, որը պատրաստված է ապակուց: Այնտեղ էլ տեղակայված է լուսադիոդային առկայծումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ սմարթֆոնի արտադրությունը տեղի է ունենալու Չինաստանում:












