Ուկրաինայում արգելվել է ասպիրինի վաճառքը

11:01 • 27.04.18

Ուկրաինայի տարածքում արգելվել է ացետիլսալիցիլաթթվի՝ ասպիրին դեղամիջոցի վաճառքը, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի դեղորայքի ու թմրամիջոցների վերահսկման պետական ծառայության տարածած հայտարարությանը:

Հայտնի է, որ նման որոշում է կայացվել քաղաքացիներից մեկի՝ ասպիրինի օգտագործումից հետո մահվան դեպքից հետո:

Համապատասխան մարմիններին արդեն հանձնարարվել է դեղորայքի վաճառքով զբաղվող բոլոր օբյեկտներում ստուգել ասպիրինի առկայությունը:


Ուկրաինայում արգելվել է ասպիրինի վաճառքը