Apple-ը դադարեցնում է երթուղղիչների արտադրությունը
Apple ընկերությունը հայտարարել է AirPort անլար WiFi երթուղղիչների՝ AirPort Extreme-ի և Time Capsule-ի արտադրության դադարեցման մասին: Այդ մասին հայտնում է Edgadget-ը:
Apple-ը կշարունակի թարմացումներ թողարկել արդեն վաճառված սարքերի թերությունների վերացման և անվտանգության ապահովման համար, կվաճառի արդեն պատրաստի սարքերը, բայց նոր սարքեր չի արտադրի:
Առաջին անգամ WiFi երթուղղիչների բիզնեսից Apple-ի դուրս գալու մասին հայտնի է դարձել 2016 թվականի աշնանը: Դրա պատճառները կարող էին լինել այդ սարքերի լայն տարածվածությունը:
Apple-ում նշել են, որ ապագայում ընկերությունը կարող է վերադառնալ երթուղղիչների արտադրությանը, եթե այդ տեխնոլոգիայի զարգացման նոր ուղիներ գտնի:










