ՆԱՍԱ-ն դադարեցրել է լուսնագնացի մշակման նախագիծը
ՆԱՍԱ-ն դադարեցրել է Resource Prospector լուսնագնացի մշակման ծրագիրը: Այս մասին, The Verge պորտալի հաղորդմամբ, հայտնել է Կենտրոնական Ֆլորիդայի համասարանի ֆիզիկոս Ֆիլ Մեթցհերը, որը մասնակցել է նախագծի շուրջ տարվող աշխատանքներին:
Նախատեսվում էր, որ լուսնագնացը կուղարկվի ուսումնասիրելու Լուսնի բևեռներն, արբանյակի ռեսուրսների հատկությունները, ինչպես օրինակ՝ սառույցի, որից, գիտնականների կարծիքով, հնարավոր կլիներ խմելու ջուր կամ հրթիռային վառելիք ստանալ:
Մասնագետները լուսնագնացի հետ մեծ հույսեր էին կապում՝ կապված առաջնահերթ նպատակի հետ, որը ՆԱՍԱ-ի առաջ դրել էր Սպիտակ տունը, այն է մարդու վերադարձը լուսնային ուղեծիր: Այն արձակել նախատեսվում էր 2022 թվականին:










