Apple-ը կչեղարկի օգտատերերին նյարդայնացնող սահմանափակումը

19:57 • 29.04.18

Ամերիկյան Apple ընկերությունն այսուհետ օգտատերերին թույլ կտա ծրագրային ապահովման թարմացումները ներբեռնել առանց Wi-Fi կապի օգտագործման: 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, iPhone-ի օգտատերերը բազմիցս բողոքել էին սահմանափակման դեմ, որը թույլ չի տալիս իրենց ծրագրերը թարմացնել բջջային ինտերնետի միջոցով: Ինչպես օրինակ՝ վերջերս թողարկված iOS 11.3.1 օպերացիոն համակարգի դեպքում, որի ծավալը կազմում է 38 ՄԲ, սակայն օգտատերերը չեն կարողացել այն ներբեռնել և տեղադրել առանց Wi-Fi-ին միանալու: Շատերն այդ սահմանափակումը համարում են հնացած և ընկերությանը խնդրել են չեղարկել այն: 

Նորարարությունը կվերաբերի ոչ միայն սմարթֆոններին, այլև SIM-քարտով աշխատող ունեցող iPad-ներին: Ենթադրվում է, որ նոր հնարավորությունը կկիրառվի iOS 12 օպերացիոն համակարգում, որն ամերիկյան տեխնոլոգիական հսկան կներկայացնի հունիսի 4-ին:

 

Apple-ը կչեղարկի օգտատերերին նյարդայնացնող սահմանափակումը