Աշխարհի ամենահարուստ մարդու ընկերությունը բարեհաջող արձակել է New Shepard հրթիռը (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Ջեֆ Բեզոսին, պատկանող Blue Origin ընկերությունը բարեհաջող արձակել է բազմանգամյա օգտագործման New Shepard ենթաուղեծրային հրթիռը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այն բարձրացել է 100 կմ-ի վրա: Թռիչքի ընթացքում արագացուցիչից առանձնացել է կառավարվող կապսուլը, որի ներսում գտնվել է Սքայուոքեր անունով մանեկենը:
Այնուհետև կապսուլը, որը նախատեսված է 6 մարդու համար, փափուկ վայրէջք է կատարել պարաշյուտների օգնությամբ:
Արագացուցիչը ևս բաեհաջող ուղղահայաց վայրէջք է կատարել: Ընդհանուր առմամբ, թռիչքը տևել է 10 րոպե:
Հայտնի է, որ սա New Shepard-ի 8-րդ արձակումն էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բեզոսը մտադիր է այս հրթիռի միջոցով ապագայում մարդկանց որպես զբոսաշրջիկներ դեպի տիեզերք ուղարկել:















