Facebook-ը փորձարկում է «չհավանման» կոճակը

11:50 • 01.05.18

Աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Facebook-ը, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի մի շարք օգտատերերի շրջանում փորձարկում է «չհավանման» նոր կոճակը, գրում է The Guardian-ը:

Ընկերության խոսնակը մանրամասնել է, որ փորձարկումը գտնվում է սկզբնական փուլում ու դրա հաստատման վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:

Հայտնի է, որ Facebook-ը 2.2 մլրդ օգտատիրոջը «չհավանման» կոճակի հասանելիություն կտա միայն այն դեպքում, եթե փորձարկմանը մասնակցող օգտատերերն այն արդյունավետ և կիրառելի համարեն:

Facebook-ի խոսնակի կարծիքով՝ իրենց օգտատերերն ունեն զգացմունքների ազատ արտահայտման իրավունք, իսկ «չհավանման» կոճակն այդ իրավունքի ամրապնդմանն ուղղված ևս մի քայլ է:

Facebook-ը փորձարկում է «չհավանման» կոճակը