WhatsApp-ի ղեկավարը հրաժարվել է պաշտոնից

12:49 • 01.05.18

Հանրահայտ WhatsApp հաղորդագրային ծառայության համանուն ընկերության հիմնադիր-ղեկավար Յան Կումը հայտարարել է հրաժարականի մասին, գրում է The Guardian-ը:

Իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում Կումն ընդգծել է, որ ինքը hեռանում է այն ժամանակահատվածում, երբ մարդիկ իր պատկերացրածից էլ շատ են օգտվում WhatsApp-ից:

«Բայց ես պարտավոր եմ առաջ շարժվել»,-նկատել է Կումը, որը, ըստ քաջատեղյակ աղբյուների, նման որոշում է կայացրել Facebook ընկերության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Կումին մասնավորապես դուր չի եկել այն, որ Facebook-ը փորձում է օգտագործել WhatsApp-ի օգտատերերի անձնական տվյալներն ու ցանկանում է թուլացնել դրա կոդավորումը:

Հիշեցնենք, որ Facebook-ը 2014թ. 21.8 մլրդ դոլարով ձեռք է բերել WhatsApp–ը:

 

WhatsApp-ի ղեկավարը հրաժարվել է պաշտոնից